«Տրամաբանական է, որ այն ուժը, որն ամենաշատ ձայներն է հավաքել, նաև քաղաքապետ ընտրի , իսկ մնացած տարբերակները չեմ կարծում որ կաշխատի ժամանակի և իրականության մեջ։ Չեմ կարծում՝ Գյումրում մեկ ժամվա, մեկ գիշերվա կոալիցիան կկարողանա ապահովել բնականոն գործունեությունը»,- ճեպազրույցում ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին,թե հնարվոր է Գյումրում ընդդիմադիր ավագանու անդամներից ՔՊ-ի թեկնածուին ձայն տան։
Նա կրկնեց իր հայտարարությունը, թե Վարդան Ղուկասյանի տեղը բանտում է և այն, որ նա դեռ այնտեղ չէ, իրենց բոլորի մեղավորությունն է։
Նա հայտարարեց, որ Գյումրու քաղաքապետի ճակատագրի մասին պետք է հարցնեն Ավագանու ընտրություններում հաղթած ընդդիմադիր ուժերին։
«Նաև կան հարուցված գործեր և կարծում եմ, որ այդ գործերը ժամանակի ընթացքում իրենց հանգրվանին կհասնեն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը արձագանքեց ՀՀԿ հոբելյանական նիստում Սերժ Սարգսյանի՝ . «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք» հայտարարությանը։
«Կարծում եմ, որ մտածել է, թե բավարար չէ բանավեճն իր և Ռոբերտ Քոչարյանի միջև, թե ով է իշխանության բերել ՔՊ-ին և մինչև հիմա չի հասկացել, որ այսուհետ իշխանության բերում է ՀՀ ժողովուրդը։ Ինչ-որ մեկը չէ, որ ինչ-որ մեկին պետք է պաչի և դրանով իշխանության բերի»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ հավելելեվ թե դրանով։