ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ պաշտպանության պաշտոնյաներին առաջարկել է հարվածել Իրանին միայն այն դեպքում, եթե, այսպես կոչված, բունկերային ռումբը երաշխավորված կոչնչացնի իրանական Ֆորդո ուրանի հարստացման օբյեկտը, գրում է բրիտանական The Guardian թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Դոնալդ Թրամփն առաջարկել է ԱՄՆ պաշտպանության պաշտոնյաներին, որ նրանք պետք է հարվածեն Իրանին միայն այն դեպքում, եթե, այսպես կոչված, բունկերային ռումբը երաշխավորված է ոչնչացնել Ֆորդոյի ուրանի հարստացման կարևորագույն օբյեկտը», — ասվում է հրատարակության մեջ:
Հրատարակության տվյալներով՝ Թրամփը չի դիտարկում Ֆորդոյի դեմ մարտավարական միջուկային զենք կիրառելու հնարավորությունը։