ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին խոսել է հատուկ բանագնացների այցն Իսլամաբադ չեղարկելու իր որոշման մասին՝ նշելով, որ նրանք ստիպված կլինեին հաղթահարել 17-ժամյա թռիչք։
«Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են։ Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարել»,- ասել է Թրամփը՝ չհստակեցնելով, թե երբ տեղի կունենա զանգը։
Բանակցությունները, կարծես թե, ձախողվել են շաբաթ օրը, երբ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հեռացել է Պակիստանից, իսկ Թրամփը դրանից քիչ անց հայտարարել է, որ արգելել է իր բանակցողներին մեկնել Իսլամաբադ։





