Թրամփի հայտարարությունն անակնկալի է բերել նրա վարչակազմին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին հայտարարությունը անակնկալի է բերել նրա վարչակազմի որոշ պաշտոնյաների, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։

Նրա խոսքով՝ Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին որոշակի դեր է խաղացել Իրանի և Իսրայելի միջև ժամանակավոր հրադադարի վերաբերյալ համաձայնությունների ձեռքբերման գործում։ Աղբյուրի խոսքով՝ ամերիկյան կողմից համաձայնության հասնելուն նպաստել են փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենս, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը, որոնք դիվանագիտական ​​​​ուղիներով կապի մեջ էին Իրանի հետ։

Սպիտակ տան պաշտոնյան հավելել է, որ Իսրայելը համաձայնել է հրադադարին՝ պայմանով, որ դադարեցվեն Իրանի կողմից հարձակումները, սակայն չի նշել, թե ինչ պայմանների կարող է համաձայնվել Թեհրանը։

Հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը և Իսրայելը համաձայնել են հրադադար մտցնել։ Նրա խոսքով՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո աշխարհը կողջունի «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։