Յակուտիայում հայտնաբերվել է եզակի պահպանված ձագ մամոնտի մարմին, որի երկրաբանական տարիքը ենթադրաբար 50,000 տարի է, լրագրողներին ասել է ՌԴ Հյուսիս-արևելյան դաշնային համալսարան Մամոնտների թանգարանի ղեկավար Մաքսիմ Չեպրասովը:
Մամոնտի ձագին անվանել են Յանա, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Համալսարանի ռեկտոր Անատոլի Նիկոլաևը և Չեպրասովը յուրօրինակ գտածո ներկայացրել են այսօր։
«Այս պահին կարելի է ասել, որ սա աշխարհում երբևէ հայտնաբերված մամոնտի մարմնի լավագույն պահպանված նմուշներից մեկն է… Ընդհանուր առմամբ, աշխարհում հայտնաբերվել է 6 մամոնտի մնացորդ, որից հինգը՝ Ռուսաստանում»,- նշել է Չեպրասովը։
Նրա խոսքով՝ ձագ մամոնտի հետևի և առջևի հատվածները հայտնաբերել են տեղի բնակիչներն այս տարվա հունիսին Վերխոյանսկի մարզի Բատագայկա շրջանում։
Մամոնտի ձագի մարմնի բարձրությունը 120 սանտիմետր է, երկարությունը՝ 2 մետրից պակաս։ Գիտնականները պարզել են, որ սա մոտ մեկ տարեկան էգ է։