Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Մերձավանի վարչական ղեկավարի եղբայրը լրագրողների հետ զրույցում ասել է՝ երբ նախաքննությունն ավարտվի, ամեն ինչ պարզ կլինի. «Էսի իմ բնակարանն ա, իմ ախպոր բնակարանն ա. մեր տան վրա է եղել հարձակումը, այդքանը կարող եմ ասել»,- նշել է նա: