Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռի անձնակազմը կարողացել է գոյատևել իրենց հնարամտության շնորհիվ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ինքնաթիռը կործանվել է ծայրահեղ ցրտի պատճառով։ Սառնամանիքի և սաստիկ մերկասառույցի պատճառով օդանավի արագությունը սկսել է նվազել։ Օդաչուն կարողացել է ինքնաթիռը շեղել լեռնային տեղանքից։ Սակայն վայրէջք կատարելիս Ան-2-ը սահել է մոտ 30 մետր և շրջվել:
Ցրտից փրկվելու համար անձնակազմի անդամները փոս են փորել ինքնաթիռի թեւի տակ։ Այնտեղ վառել են վառելանյութ և տաքացել մինչև փրկարարների ժամանելը։ Անձնակազմի անդամները Ռոսավիացիայի փրկարարներին դիմավորել են ուրախ գրկախառնություններով։
«Բանակն ինձ սովորեցրեց գոյատևել».- ասել է նրանցից մեկը:
Օդաչուները հայտնել են, որ ազդանշաններ են լսել և գիտեին, որ իրենց փնտրում են, սակայն վատ եղանակի պատճառով չեն կարողացել արձագանքել։
Այժմ երեքն էլ հիպոթերմայով տեղափոխվել են հիվանդանոց։
Հիշեցնենք` դեկտեմբերի 19-ին Ան-2 ինքնաթիռ էր անհետացել Կամչատկայում Ուստ-Կամչատսկի շրջանի Կլյուչի գյուղի մոտ։