«Մենք պետք է արձանագրենք, որ Երևանում այլևս չկա այն, ինչը մենք դեռևս 2017-ից անվանել ենք «հուսահատության Գազելներ»։ Արձանագրենք, որ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն այդ խոստումը կատարել է»,- խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ հիմա արդեն պետք է տրանսպորտային նոր համակարգ ստեղծեն։
«Քաղաքապետարանը կարող է ասել՝ եկեք ոչ մի բան չփոխենք, Գազելների փոխարեն գերմանական ՄԱՆ ավտոբուսներից օգտվենք։ Բայց շատ արագ կտեսնենք, որ ՄԱՆ ավտոբուսում պատուհանների տեղը «սկոչով» է փակցված, դուռը չի բացվում, նստարանը կոտրված է»,-ասաց Փաշինյանը։
Նա նաև հարց հնչեցրեց․ «Ուզում ենք վճարել այսօրվա գործի գնալու համա՞ր, թե՞ 10 տարի հետո էլ հնարավոր լինի՝ նստենք ավտոբուս ու գնանք գործի»։
Հիշեցրեց նաև, թե իրենք մտադիր են մետրոյի նոր կայարան բացել։
«Մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է»,-ասաց Փաշինյանը։