Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե էդ հողն իրենց պետք չէր, ինչի՞ մեր տղերքին կnտորեցին. զnհված զինծառայողի հայր

Please enter a valid URL

«Տղես ասում էր ավտոտեխսպասարկման կետ առնենք, բանակից գամ, աշխատեմ։ Դրա փոխարեն Եռաբլուրում տեղ առանք։ Տղայիս բոլոր երազանքներն անկատար մնացին, մեր կյանքն էլ անիմաստ դարձավ»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի օրը, NEWS.am-ի հետ զրույցում պատմում է զոհված զինծառայող Էրիկ Եղիազարյանի հայրը՝ Էդուարդ Եղիազարյանը։

Զոհված զինծառայողի հայրը պատմում է՝ որդին ութ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։

«Ո՞վ էր իմանում, որ էս սատանա իշխանությունը մեր երեխեքին պիտի մեջքից խփի, դավաճանի։ Մեր երեխեքին թուրքերը չեն սպանել, ներքին թուրքերն են սպանել, ու պատասխան են տալու դրա համար։ Սա պատերազմ չէր, դավաճանություն էր, ուղղակի ուշ հասկացանք»–ասում է Էդուարդ Եղիազարյանը։

Էրիկ Եղիազարյանի հայրը հիշում է, վերջին անգամ հոկտեմբերի 7-ին է որդու հետ զրուցել։ Հոկտեմբերի 8-ի լուսադեմին Էրիկը զոհվել է։

«Տղես Ջաբրաիլում է զոհվել։ Բլուրը ազատագրել են, 6 հոգի զոհվել է. տղաս, իր երկու ընկերները ու երեք սպա։ Բլուրն ազատագրել են, երեք ժամ հետո նահանջի հրաման են ստացել։ Ես մինչև էսօր չեմ կարողանում հասկանալ, եթե բլուրը պետք չէր ձեզ, ինչի՞ տարաք կոտորեցիք մեր երեխեքին։ Եթե հողերը պիտի տայիք, էս երեխե՞քն էին ձեզ խանգարում»,–ասում է Էրիկի հայրը։

Ուղիղ չորս տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ:

Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր: