Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անամnթներ. ձեր չափերը ճանաչեք. ավագանու նիստում իրավիճակը կտրուկ լարվեց

Երեւանի ավագանու այսօրվա՝ հոկտեմբերի 15-ի նիստի ժամանակ իրավիճակը կտրուկ լարվեց, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի հուզական ելույթից հետո, ՔՊ խմբակցության անդամները հարձակվեցին նրա վրա:

Զարոկյանն իր խոսքում ասաց. «Կոռուպցիան քայքայում է ժողովրդավարությունն ու արդարադատությունը եւ ամենաշատը ազդում է ամենախոցելի խավի՝ երեխաների վրա: Մեկ տարի է՝ քաղաքապետարանում թալանի հետքեր ենք բացահայտում: Վերջերս «Հետքը» պաչզեց համակարգային կոռուպցիայի մասին՝ պարոն Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ում, որտեղ աշխատանքի էին ընդունվել անվտանգության 8 աշխատակից, որից երեքն աղջիկներ էին, հիմնականում իրավապահ պաշտոնյաների հարազատներ, 540 հազար դրամ աշխատավարձ մեր փողերով: Ամենահետաքրքիրն այն է, որ ԱՆԻՖ-ի գրասենյակը գտնվում էր մի շենքում, որն արդեն ուներ օրական 24-ժամյա անվտանգություն:

Պարոն Ավինյան, գոնե այնպես աշխատանքը կազմակերպեիք, որ հավատայինք, որ օրինակ ձեր վարորդները, դուռ բացողները, զոնտիկ բռնողները… չէր որ դուք 86 հազար դոլարանոց «Մերսեդես» եք գնել վերջերս: իսկ դուք գիտե՞ք, որ Բեվերլի Հիլսում, Լոս Անջելեսում, այլ հարուստ քաղաքներում ընդհանրապես մեքենա չունեն քաղաքապետները, վարորդներ չունեն: Ժողովրդավարական երկրներում վաղուց քրեական գործ կհարուցվեր այդ անձի դեմ: Ժողովրդավար երկրներում իշող կուսակցությունը նույնիսկ չէր էլ սպասի քրեական գործին, այդ պաշտոնյային անմիջապես կհեռացներ: Իսկ մեզ մոտ տպավորություն է, որ այդ թալանած փողերը ձեր մեջ եք բաժանում»,-ասաց նա եւ ցուցադրեց Երեւանի դպրոցների փոսերով մարզադահլիճների լուսանկարները:

«Գնացեք էդ փոսերը լցրեք, անամոթներ»,-ասաց նա, որից հետո Տիգրան Ավինյանն անջատեց նրա խոսափողը, թեեւ Զարոկյանը բղավելով շարունակում էր իր խոսքը:

Ավինյանն ասաց. «Պարոն Զարոկյան, ձեր չափերը ճանաչեք, ես ձեզ անում եմ նկատողություն: Դուք հնարավորություն այլեւս չեք ունենալու խոսելու, ձեր ժամանակն ավարտվեց: Դատարկաբանությանը, դատարկ, փուչ խոսքերին երբեք չի կարելի արձագանքել: Երեխաների անվտանգությունից ելնելով ձեր նման անձանց դպրոցներ չենք կարող թույլ տալ մտնել»: