ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Լեզուները պետք է մի քիչ «***ել»». Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն անդրադառնալով քիչ առաջ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասաց. «Ես երեկ էլ եմ ասել՝ կգնան դրան, կստանան դա: Իրենք դրդում են… Այսինքն՝ գան մեզ որևիցե ձև հայհոյեն, խփեն ու մենք ասենք՝ մի հատ էլ էս այտին խփե՞ք, ո՛չ, մեզ հետ էդ լեզվով չեն կարող խոսել: Հուսով եմ՝ սադրիչների դեմ քրգործ կհարուցվի… Սա անցնում է թույլատրելի բոլոր սահմանները, սա խոսքի ազատություն չէ, էս լեզուները պետք է մի քիչ «կտրել», որ իմանան՝ որն է խոսքի ազատությունը, որը՝ ամենաթողությունը»:

Հիշեցնենք, որ ծեծկռտուքի մասնակից Նոր Նորքի թաղապետը ևս «Հանրապետություն» կուսակցության անդամ է:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։