«Արդեն երկրորդ օրն է՝ հսկիչները ստուգում են իրականացնում տրանսպորոտում։ Այն քաղաքացիները, ովքեր անպատասխանատու վարքագիծ էին դրսևորում, այլևս ստիպված են լինելու պատասխանատու վարքագիծ դրևորել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ «Հսկիչները շրջելու են։ Աշխատանքը, կարելի է ասել, միջազգային ստանդարտի սահմաններում է։ Նրանք զինված են համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով հնարավորություն ունեն ստուգելու՝ քաղաքացին վճարում իրականացրե՞լ է, թե՞ ոչ։ Այստեղ մենք գումարի հավաքագրման խնդիր չենք ուզում լուծել՝ տուգանքների տեսքով, ուզում ենք, որ քաղաքացիները վճարեն նախատեսված ուղեվարձը»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ամենամեծ տուգանքը նախատեսված է այլ քաղաքացու արտոնյալ քարտով երթևեկելու դեպքում։
Նշվեց նաև, որ մինչ այս պահը տուգանքներ չեն եղել, առայժմ իրազեկման աշխատանքներ են տարվել։