«Ազատությու՛ն Բաքվում պահվող հայ գերիներին» պահանջով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բողոքի ակցիան է իրականացնում ԵՄ դեսպանության առջև։
Նա ձեռնաշղթաներով շղթայված է գրասենյակի ճաղավանդակներին՝ այս կերպ ուշադրություն հրավիրելով ոչ միայն Բաքվում պահվող հայ գերիների, այլ նաև ՀՀ-ում պահվող քաղբանտարկյալների խնդրին։
Մինչ ակցիան նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որով տեղեկացրել է իր «լուռ և միայնակ» ակցիայի մասին՝ «Երևանում և Բաքվում պահվող հայ պատանդների, ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների ազատության» համար:
«Ինչու՞ ԵՄ դեսպանատան մոտ, որովհետև այն արժեքները որոնք քարոզվել և ներկայացվել են որպես ոչ միայն եվրոպական, այլ նաև համամարդկային արժեքներ՝ այսօր ոտնահարվում են, անտեսվում են հենց այն կառույցի կողմից, որ այդ արժեքների ենթադրաբար հիմնական կրողը պետք է լիներ», — ասել է նա, հավելելով՝ համապատասխան ճնշումներ չեն գործադրվում պաշտոնական Բրյուսելից ո՛չ Բաքվի ռեժիմի, ո՛չ էլ Երևանի ռեժիմի նկատմամբ, որպեսզի օր առաջ վերադառնան իրենց ընտանքներ մի քանի տասնյակ հայորդիներ, որոնք հայտնվել են երկու տարբեր ղեկավարների՝ Ալիևի և Փաշինյանի ձեռքերով հայտնվել են բանտերում իրենց պայքարի, արժանապատվության, ազատության համար մղվող գործողությունների արդյունքում:
Աշոտյանը պարզաբանել է, որ պայքարի համար ընտրված օրը պատահական չէ: Այսօր Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է, 65-ամյակը, որը նա դիմավորելու է իր ընտանիքից հեռու: