ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ամենը իրականացվում է վախի ուղերձ փոխանցելու համար. Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ ամենով ուզում է ասել, որ եթե ամենաազդեցիկ հայերից մեկի նկատմամբ կարող է իրականացնել նման ապօրինություն, ապա պատկերացրեք` ինչեր կկատարվեն, եթե որևէ մեկը համարձակվի քննադատել իրենց։

Պատգամավորը խոսքն ուղղելով գործարարներին՝ ասաց․ «Ձեր վախենալու, լռելու իմաստը, ուրեմն որն է, դուք կարողանալո՞ւ եք ձեր ունեցվածքը պաշտպանել, Ալիևի ու Էրդողանի հետ կարողանալո՞ւ եք պայմանավորվել»։
Ըստ պատգամավորի՝ եթե նույնիսկ բոլոր սրբազանները խախտած լինեն կուսակրոնության ուխտը, դա ոչինչ Փաշինյանի ու իր թիմի իրականացրած հանցանքների առջև․ «Մեր ո՞ր մի խնդիրն է կուսակրոնության ուխտի խախտման հետևանք, ուրեմն ինչի՞ եք արհեստականորեն օրակարգ բերել, որ այս հարցերին չպատասխանեք: Մեր Եկեղեցին պետք է իմանա, հիմա ունի ավելի շատ աջակցիներ, քան երբևէ ունեցել է․․․դուք ում հարվածում ու թիրախավորում եք, իր շուրջ մոբիլիզացիա եք ստեղծում»,- ասաց նա:
Ըստ Վարդանյանի առաջին բանը, որ պիտի ազգայնացվի մեր երկրում ՀՀ կառավարությունն է։
Պատգամավորի ելույթից հետո Ալեն Սիմոնյանը հեգնեց․

«Հայր մերը բա չեք ասելո՞ւ»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։