ՏԵՍԱՆՅՈւԹ. Լարված իրավիճակ Հերացի փողոցում, անհետ կորածների ծնողերը ճանապարհը փակեցին

Անհետ կորած զինծառայողների հարազատները քիչ առաջ փակեցին Հերացի փողոցը։ Ոստիկանները թույլ չէին տալիս նրանց դուրս գալ փողոց։ Իրավիճակը լարվեց, անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանին ուժով դուրս բերեցին փողոցից։

Ծնողներից մեկը լալիս էր. «Բաց թող, իմ տղան ձեր չափ չկա՞, ոչ մեկիդ չափ չկա՞։ Իմ տղան երկու մետր բոյ ուներ, հիմա չկա»։

Մեկ ուրիշն էլ հայտարարեց. «Տղուս բերեք, ես էլ գնամ, ձեզ էլ ընդհանրապես մոռանամ»։

Անհետ կորածների մայրերը փողոցի կենտրոնում նստեցին գետնին։

Ի վերջոմ, ոստիկանների հաջողվեց մասնակի բացել փողոցը։

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։