ՏԵՍԱՆՅՈւԹ․ Սա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու․ Գագիկ Ծառուկյանի մարզային այցերը շարունակվում են

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան ի էջում գրում է․

Մարզային հանդիպումներում հայրենակիցների հետ շփումը միշտ հիշեցնում է՝ մեր ամենամեծ ուժը հենց մարդիկ են։ Նոր Գյուղում, Կոտայքում, Կապուտանում տեսնում եմ նույն ջերմությունը, նույն անկեղծությունն ու հավատը։ Մարդիկ խոսում են իրենց առօրյա խնդիրներից, միևնույն ժամանակ հայտնում վստահություն, որ իրավիճակը հնարավոր է փոխել։
«Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին՝ ստեղծելով աշխատատեղեր ու զարգացման նոր հեռանկարներ։ Բնակիչներն իրենք են փաստում, որ արդեն իսկ տեսանելի է դրական շարժ՝ հողերի նկատմամբ աճող հետաքրքրությունից մինչև տնտեսական ակտիվության աշխուժացում։ Մենք ունենք կարող ու տաղանդավոր երիտասարդություն, և մեր պարտքն է ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք իրենց ապագան տեսնեն հենց այստեղ։
Սա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու։ Միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։