ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Պետությունը հետ է քաշվում Հայոց ցեղասպանության հարցից այնպես, ինչպես Արցախի հարցից». Ռոբերտ Քոչարյան

«Թուրքիան մի օր կընդունի՞ Հայոց ցեղասպանության փաստը»,- Ծիծեռնակաբերդում հարց է ուղղվել ՀՀ երկրորդ նախագահ, վարչապեի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին:

Նա պատասխանել է. «Եթե հետևողական, ակտիվ աշխատենք, ես այդ հնարավորությունը տեսնում եմ: Պետությունը պետք է այդ պարտավորությունը ստանձնի: Եթե պետական կառույցներով հետևողական աշխատանքներ չկտարես, ոչ մի բանի չես հասնելու: Հիմա պետությունը հետ է քաշվում այս հարցից ճիշտ այնպես, ինչպես հետ քաշվեցին Արցախի պաշտպանման հարցից: Այս հարցը ուզում է համբերություն, հետևողական աշխատանք: Իմ առաջարկած աշխատանքն է՝ դիվանագիտական, բոլոր հնարավոր լծակները օգտագործելով, բայց առանց թշնամանքի ավելացման. սա է ճիշտ ճանապարհը»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։