ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել. Գագիկ Ծառուկյան

«Վարչապետի աթոռին նստած մարդուն ասում եմ՝ ի՞նչ է ուզում, բոլորը հոգնել են իր պահվածքից, իր վերաբերմունքից, իրենց գործունեությունից՝ բռնելով, ձերբակալելով, հայհոյելով, սուտ ասելով, վիրավորելով, երկրի ծանր վիճակը թողած՝ ի՞նչ է իր ուզածը, նույն ճակատագի՞րը, ինչ Արցախո՞ւմ եղավ»,- Արբակիր վարչական շրջանում քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«8 տարի խաբելով՝ բերեց ինչի՞ հասցրեց՝ հողերի հանձնելով, զոհեր տալով, Ալիևին շնորհակալություն հայտնելով։ Դա է իր արածը․․․ Այսօր ինքն ի՞նչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի։ Մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես առաջվա ծովից ծով Հայաստանը հետ է բերել կամ հայտնագործություն է արել։ Մասնատված Հայաստանը կպցրել է դոշին, ման է գալիս ու ոչ մի բան չի ասում։ Այսինքն՝ ասելու բան էլ չունի»,- նշեց Ծառուկյանը՝ ընդգծելով, որ ժողովուրդը պետք է ընտրի կա՛մ եկեղեցի քանդողին կամ եկեղեցի կառուցողին, երկիրը շենացնողին կամ երկիրը քանդող, ավերակ սարքողին։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։