ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մեզ առաջարկում են մոռանալ 1.5 միլիոն անմեղ հայերի կոտորածը, տեղը խոստանում են էժան լոլիկ. Կարապետյան

Հայոց ցեղասապանության ճանաչումը և տարածքային նկրտումները տարբեր բաներ են, թող Նիկոլ Փաշինյանը չզուգորդի դրանք, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեզ պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես արդարության վերականգնում։ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ։ Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Հարցին, թե խոսքը նաև Արցախի՞ն է վերաբերում, Նարեկ Կարապետյանը պատասխանեց.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ միավոր է եղել միշտ և Հայաստանի մաս չի կազմել։ Մենք պետք է իրականությանն առերեսվենք ճիշտ. այս պահին դա արցախահայերի՝ իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունքն է»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։