«Մեր բարձրացրած թոշակով թոշակառուները կարող են Գյումրի–Լառնակա туда и обратно 5 հատ տոմս առնել․ Գյումրի Լառնակա տոմսը 2 եվրո է՝ 900 դրամ»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով թիմակցի՝ Շիրակ Թորոսյանի հարցին այն մասին՝ առաջիկայում ի՞նչ քայլեր են հնարավոր՝ թոշակառուների կենսամակարդակն ավելի բարձրացնելու համար։
«Մենք հաջորդիվ ծրագիր ենք անելու, որպեսզի թոշակառուների տնտեսական ակտիվությունը մեծացնենք, որովհետև 63 տարեկանը ոչ թե թոշակի, այլ փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն ա։ 21-րդ դարում, 63, 65, 70–ը ինչ տարիք ա, եթե մարդը առողջ ա։ Առողջության համար կա առողջության ապահովագրությունը։ Երբ մարդը ակտիվ ա, գործունեություն ունի, դա շատ ավելին ա, քան իրեն որպես նվիրատվություն ինչ–որ բան տալը։ Մեր քաղաքական հանձնառությունը հետևյալն է՝ թոշակը չպետք է իջնի սպառողական զամբյուղից ներքև։ Ինչքան կկարողանանք բարձրացնել, արդեն լրիվ ուրիշ հարց ա»,–նշել է Փաշինյանը։





