ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մենք գնում ենք դեպի բացարձակ հաղթանակ, իսկ այդ դեպքում կոալիցիայի անհրաժեշտություն չի լինի. «Ուժեղ Հայաստան»

Համամասնական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները վերջնականապես հաստատված են, ցուցակի մնացած մասը կհրապարակվի վաղը։ Այս մասին ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է քաղաքական ուժի անդամ Մամիկոն Ասլանյանը։

Ըստ նրա՝ պատերազմին առնչվող բոլոր ասոցիացիաները կապված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և անձամբ Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ «Այլ քաղաքական ուժերի շարքում չեմ տեսնում նրանց, ովքեր հանդես կգար պատերազմի հռետորաբանությամբ»,- ընդգծել է Ասլանյանը։ Նրա համոզմամբ՝ մյուս բոլոր հայտարարությունները նպատակաուղղված են հանրությանը մոլորեցնելու փորձերին։

«Մեր ուժը գնում է դեպի բացարձակ հաղթանակ, իսկ այդ դեպքում որևէ կոալիցիայի կամ ինչ-որ մեկն ինչ-որ մեկին ձայներ փոխանցելու անհրաժեշտություն չի լինի։ Ժողովրդի թիկունքում նախապես որևէ բանի շուրջ պայմանավորվելը անընդունելի եմ համարում։ Մնացածի մասին խոսք կարող է լինել միայն ձայների հաշվարկից հետո», — շեշտել է Ասլանյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։