ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Մարդու փորը ինչքա՞ն պիտի ցավա, որ դիտողություն չանի. չասի՝ հյու՛ր, ամբիոնից չես կարող ասել՝ կզցնել»

«Վարչապետը եկել է, որ դեռ պարզ չի ինքը 2-րդ անգամ այստեղ գալու հնարավորություն կունենա, թե՝ չէ, որովհետև դեռ այդ պահին կառավարության ծրագիրը հավանության չէր արժանացել, ինքն արդեն որոշում ա հաջորդ գալուց ով պիտի դահլիճում լինի, ով պիտի միջանցքում լինի»,- ԱԺ նիստին իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Այստեղից հրահանգներ է տալիս, ասում ա՝ «ասել եմ կզցնելու եմ՝ ուրեմն կզցնելու եմ»։ Ես զարմանում եմ, մարդու փորն ինչքան պիտի ցավա, որ էդ ժամանակ դիտողություն չանի և չասի՝ չի կարելի հյուր ԱԺ-ում՝ ԱԺ ամբիոնից նման խոսույթ առհասարակ հնչեցնել, պատգամավորի նկատմամբ պետք ա հարգալից խոսել, այլ ոչ թե պետք ա պատգամավորին, նրա ընտանիքի անդամներին ձերբակալության ապօրինի ցուցումներ տալ»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի նիստին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիտողություն արեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասելով․ «Հերիք եղավ, բոլ եղավ, չեմ կարողանում գոռալ, փորս ցավում ա»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։