«Ինչ որ առաքելությա՞մբ է վարչապետը ձեզ վստահում անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,- «ֆակտոր»-ը հարցով դիմեց ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին, ով այսօր վարչապետի որոշմամբ նշանակվել է ԱԽ քարտուղար։ «Եկեք այդ մասը բաց թողնեմ։ Մի քանի րոպե առաջ է հրամանը եղել, ես մանրամասներ չբացեմ, առիթը կունենանք՝ խոսելու»,- նշեց Սիմոնյանը։ Իսկ հարցին, թե ինչպես եղավ, նշանակվեց այդ պաշտոնին, նորանշանակ ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Խոսել ենք, քննարկել ենք վարչապետի հետ, որոշում է կայացվել, որի համար շնորհակալ եմ վարչապետին»։





