ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հովհաննես Ծառուկյանը և 44-օրյայի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Սպարապետի շիրիմին

«Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը և «Հայրեններ» հասարակական կազմակերպության անդամներն այսօր Եռաբլուրում էին՝ հարգանքի տուրք մատուցելու Վազգեն Սարգսյանի հիշատակին։

«Մենք մեր հերոս տղերքի հետ եկել ենք հարգանքի տուրք մատուցելու․ Վազգեն Սարգսյանի անունը ոչ միայն պատմության էջերում է, այլև մեր բոլորի սրտերում։ Նա տղամարդկայնության, հայրենասիրության, խիզախության մեծ օրինակ էր։ Եռաբլուրը լուռ օրինակն է բոլոր այն հերոս տղերքի, որոնք չխնայեցին իրենց կյանքը, մեծ նվիրում ունենալով հայրենիքի հանդեպ՝ զոհեցին իրենց կյանքը, նրանց անունը մենք երբեք չենք մոռանում։

Մենք խոնարհվում ենք նրանց շիրիմների առջև և վերահաստատում, որ նրանց գործերը շարունակվելու են, քանի դեռ սերունդները հիշում են նրանց»,-ասել է Հովհաննես Ծառուկյանը։

Այնուհետև Հովհաննես Ծառուկյանը և 44-օրյա պատերազմի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել նաև անհետ կորած և զոհված հերոսների հուշաքարերի մոտ։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։