«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահեցնում է՝ բացի ՀՀ քաղաքացիությունից՝ չի ունեցել որևէ այլ երկրի քաղաքացիություն։
«Գրազ եմ գալիս՝ երբեք ուրիշ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել», — ի պատասխան քննչականի տարածած հաղորագրության՝ ասաց Կարապետյանը՝ միևնույն ժամանակ հարց հնչեցնելով՝ եթե պարզվի, որ հաղորդագրությունը կեղծ է՝ պատրա՞ստ են հրաժարական տալ։
Կարապետյանի փաստաբանական թիմն այս հարցով դիմել է ՌԴ դեսպանատուն, իսկ ՔՊ-ականների դեմ հայցեր են ներկայացնելու։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց՝ եթե մինչև երեկո ՔԿ-ն հերքում չտարածի՝ դատի են տալու կառույցին։
@armlife.lurer Գրազ եմ գալիս՝ երբեք ուրիշ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել. Նարեկ Կարապետյան Armlife.am #Armenia #news #lurer





