ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ընթացող ասուլիսի ժամանակ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ «մինչև 2031-ը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա» հայտարարությանը, ասել է. «Պարոն Ծառուկյանն այս բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ… Մեզ համար սպասելի էր սպառնալիքների, շանտաժի՝ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը: Ինչպես նախօրեին նշել է Գագիկ Ծառուկյանը, չենք իջնելու այդ մակարդակին ու չենք արձագանքելու նույն լեքսիկոնով: Ինչ վերաբերում է վերը նշված սպառնալիքներին, պարոն Ծառուկյանը հակընդդեմ առաջարկով է հանդես եկել»:

 

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։