«Այս պահի դրությամբ որևէ արձանագրություն կազմված չէ և բերման ենթարկված մեր 17 հայրենակիցները 2,5 ժամ շարունակ ապօրինաբար գտնվում են անազատության մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը: Նա ընդգծել է, որ այսօրվա խաղաղ երթից մարդկանց բերման ենթարկելու փաստը և նախորդ երկու օրերի զարգացումները վերհաստատում են այն պնդումները, որ «իշխանությունները գտնվում են խուճապի մեջ, վախեցած են, ուստի գործիքակազմը իրենց ձեռքին արդեն խաղալիք դարձրած գործի են դրել և փորձում են ճնշել»:





