Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում հաստատվել է հանձնաժողովի գործունեության կանոնակարգը:
Այս առիթով ցանկանում ենք ներկայացնել մեր մի քանի նկատառումները:
Առաջին այն է, թե որ քարտեզի կամ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի սահմանազատումը: Թեև Կիրանցի հատվածում սահմանազատումը իրականացվեց ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզի համապատասխան, բայց չկա որևէ պյմանավորվածություն կամ պարտավորություն, որ հետագա սահմանազատումը ևս պետք է իրականացվի ըստ այդ քարտեզի։ Այն ժամանակ Ադրբեջանին ձեռնտու էր այդ քարտեզի օգտագործումը, իրականացվեց այդ քարտեզի համապատասխան, հետագայում Ադրբեջանը կարող է պնդել, որ սահմանազատումը պետք է իրականացվի այլ քարտեզներով, ամեն առանձին վերցված դեպքում ներկայացնելով իրեն ձեռնու ինչ-որ քարտեզ:
Մյոս տրամաբանական հարցը, որն առաջանում է այն է, թե ինչ հիմով մայիսի 25-ին իականացվեց Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրիմլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանազատումը, երբ չկար կոնկրետ կանոնակարգ:
Արդյոք դա նշանակում է, որ նախկինում տեղի ունեցած սահմանագծումը եղել է անօրեն, քանի որ օրենքի նախագիծը միայն այսօր է հաստատվել կառավարության կողմից, և այն դեռ ենթակա է ԱԺ վավերացման:
Անկախ ստորագրված, վավերացված փաստաթղթերի քանակին փաստն այն է, որ Ադրբեջանը և դրա նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ իրենք Հայաստանին զիջելու բան չունեն, նշանակում է, որ այս փաստաթուղթը և ընդհանրապես այդ հանձնաժողովի գործունեությունը ուղղված է բացառապես Հայաստանից նոր տարածքային զիջումներ կորզելուն:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով հանձնաժողովի հայկական կողմից համանախագահն է, պետք է վաղուց լիներ ուղղիչ աշխատանքային գաղութում, ինչպես և իր ղեկավար Նիկոլ Փաշինյանը, բայց նրանք շարունակում են Հայաստանը հանձնելու և դրա հաշվին իշխանություն պահելու և փող աշխատելու քաղաքականությունը: Սրանք ուզում են թղթով թուրքից հող ստանալ, բայց մինչև հիմա միայն հող են հանձնում: Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ սրանց գործունեության և այդ գործունեության արդյունքների մասին:
Ռուզաննա Ստեփանյան
ՀՃՇ անդամ, Հայկանդուխտ կուսակցության փոխնախագահ