«Ստեփան Սամվելյանին դուրս են գրում հիվանդանոցից, թեև նա շարունակում է մնալ ծանր առողջական վիճակում». փաստաբան

«Ինչպես երեկ նշել էի, Ստեփան Սամվելյանը ենթարկվել է սրտի վիրահատության, ինչի արդյունքում նրա վիճակը այս պահին որոշ չափով կայուն է։ Սակայն այսօր՝ օգոստոսի 5-ին, նախատեսվում է նրա դուրսգրումը հիվանդանոցից՝ այն դեպքում, երբ նա շարունակում է մնալ ծանր առողջական վիճակում»։ Այս մասին գրել է Ստեփան Սամվելյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նշենք, որ Ստեփան Սամվելյանը կալանավորվել է Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով։

«Հիշեցնեմ, որ նախքան կալանավորումը Ստեփան Սամվելյանը առողջական խնդիրներ է ունեցել, իսկ կալանավորումից հետո, ՔԿՀ-երի պայմանների հետևանքով, նրա վիճակը կտրուկ վատթարացել է։ Պատկան մարմինների անգործության և անտարբերության արդյունքում նա հասել է ծայրահեղ վիճակի, ինչի հետևանքով անհրաժեշտ է դարձել վիրահատական միջամտություն։

Այս ամենի ֆոնին տարօրինակ է, որ նրան դուրս են գրում հիվանդանոցից առանց երաշխավորելու, թե ուր է տեղափոխվելու և արդյոք նրա առողջական վիճակին համապատասխան պայմաններ են ապահովվելու։ Կարևոր է ընդգծել, որ Ստեփան Սամվելյանն ունի ոչ միայն սրտի հետ կապած խնդիր, այլև երիկամային անբավարարություն, ինչը պահանջում է հատուկ ռեժիմ, մշտական հսկողություն և մասնագիտացված բժշկական միջամտություն։

Ստեփան Սամվելյանի առողջության ցանկացած վատթարացում, որն առաջանա դարձյալ կալանքի տակ գտնվելու պայմաններով և ոչ թե քաղաքացիական, համապատասխան հագեցվածությամբ բուժհաստատությունում գտնվելու բացակայությամբ, ամբողջությամբ լինելու է պատկան մարմինների պատասխանատվության ներքո, քանի որ նրա երիկամային անբավարարության խնդիրը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ։

Հորդորում եմ պատկան մարմիններին անհապաղ գործել, այլ ոչ թե սպասել, մինչև խնդիրը վերածվի անդառնալի ողբերգության»,–գրել է փաստաբանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։