«Սրանց վերարտադրվելը հավասարազոր է Հայաստանի թրքացմանը»․ Դավիթ Ղազինյան

«Անդրադառնամ այն վայրահաչոցներին, որոնք լսվում են իշխող փոքրիկ խմբակի կողմից մեր թիմի և մեր ղեկավարի մասին։ Գիտեք, շատ վատ է, երբ մարդը դաստիարակված լինելը և քաղաքակիրթ լինելը շփոթում է թուլության հետ։ Պահանջում ենք, որպեսզի կոռեկտ լինեն, չափները ճանաչեն մեր թիմի և, առավել ևս, Սամվել Կարապետյանի հետ կապված, այլապես կստանան 10 անգամ ավելի շատ, ուղղակի, մեր դաստիարակությունը չի ներում, չենք էլ իջնելու այդ մակարդակին»,- Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը։

«Սրանց վերարտադրվելը հավասարազոր է Հայաստանի թրքացմանը։ Մեր ընդդիմադիր զանգվածը շատ մեծ է, բայց մարդիկ մտածում են, որ ոչ մի բան չի փոխվի կամ էլ թե չէ, դե մեկ է, Սամվել Կարապետյանը հաղթելու է, չգնանք։ Ո՛չ, յուրաքանչյուրը պետք է իր սահմանադրական իրավունքը, իր նաև պարտքը իրացնի»,- ընդգծեց Ղազինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։