«Սոված ենք, գնում ենք հաց ուտելու»․ Ծեծկռտուքի մասնակից թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ու կուսակիցները գնացին ընդմիջման

Ինչպես հայտնել ենք, Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը բլոգեր Արթուր Չախոյանի հետ ունեցած ծեծկռտուքից հետո հանրային քննարկում է վարել, ապա, առանց լրագրողների հարցերին պատասխանելու, փակվել է իր աշխատասենյակում։
Նշենք, որ այդ ընթացքում Արթուր Չախոյանին բերման են ենթարկել՝ հայտարարելով, որ ծեծկռտուքի մյուս մասնակիցներին ևս պատրաստվում են բերման ենթարկել։
Սակայն քիչ առաջ թաղապետը դուրս եկավ աշխատասենյակից և առանց լրագրողներին մեկնաբանություն տալու, իր թիմակիցների և ավագանու անդամ Անի Խաչատրյանի հետ, հեռացավ շենքից։ Անի Խաչատրյանը հայտնեց, որ «սոված են, գնում են ընդմիջման»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։