«Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ»․ ՊԵԿ

ՊԵԿ-ը հայտնում է․ «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել են․
▪️ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն նաև այն դեպքերում, երբ սոցիա­լական ծախսերի դիմաց փաստացի վճարումը կատարվել է այլ անձի կող­մից, սակայն հայ­տա­րարատուի միջոցներով։
▪️ 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե սոցիալական ծախսերն անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզի­կական անձի կողմից։
▪️ Համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով հաշվարկային փաստաթղթերը համայնքների անունից կարող են դուրս գրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները։
▪️ Եթե առողջության ապահովագրության փաթեթի ապահովագրական պայմանագրի համաձայն որպես ապահովադիր հանդես է եկել գործատուն` հայտարարատու հանդի­սացող աշխատողի կամ վերջինիս ընտանիքի անդամների համար ապահովագրավճարի գծով կատարված ծախսերի դիմաց աշխատողից հատուցում ստանալու պայմանով, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել հայտարարատու հանդիսացող աշխատողը՝ ապահովագրավճարի գծով կատարված ծախսերի դիմաց գործա­տուին տրամադրված հատուցման գումարի մասով:
▪️ Սոցիալական փաթեթի շահառուներից բացի, պետության կողմից երաշ­խավորված անվճար և արտոնյալ պայ­մաններով բժշկական օգնության և սպասարկման ծառա­յություններ իրականացնող կազ­մա­կերպությունների աշխատողները ևս առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել միայն սոցիալա­կան փաթեթի շահառու և նշված կազմակերպությունների աշխատող չհամարվող ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով, իսկ ատամնաբուժական ծառայությունների գծով՝ նաև իրենց համար կատարված ծախսերի մասով»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։