Սիս գյուղի մոտ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն․ 4 վիրшվորներից 2-ը անչափահասներ են

Օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Սիս գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Ալեքսանդր Ա.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի և 37-ամյա Հայկ Ա.-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը;

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ անչափահաս, տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից երեխաները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։