ՏԵՍԱՆՅՈւԹ․ Շնորհակալ եմ պատգարակ բռնողին էլ, սիմուլյանտին տարան. Փաշինյանը` Գագիկ Խաչատրյանի մասին

Նիկոլ Փաշինյանը խայտառակություն է համարում ոչ թե Գագիկ Խաչատրյանին պատգարակին գամված տանելը, այլ այդ ամենի շուրջ աղմուկը։

«Ինչո՞ւ, ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը որևէ պատճառ չուներչ գործելու, եթե այս գործողության հիմնավորվածությունն իր համար ակնհայտ չլիներ»,- լրագրողներին ասաց նա։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց իրավապահ համակարգի բոլոր անդամներին՝ սկսած պատգարակը բռնող աշխատակիցներից։

«Սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեին։ Ասել եմ՝ որևէ մեկը չպետք է պլստա»,- նշեց նա։

Փաշինյանը կարծում է, որ այդ տեսարանը տեսնելով՝ հայ ժողովուրդն ասել է՝ «վերջապե՜ս»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։