Շատ կրթվենք, որպեսզի կարողանանք «Ճանաչե’լ իմաստությունը և խրատը, հասկանա’լ հանճարների խոսքը». Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը շարունակում է ցուցադրել, թե գիրք է կարդում։

«Ի հեճուկս ջանքերիս՝ դե, իհարկե, չհասցրեցի գիրքս ավարտել մինչեւ Չինաստան ժամանելը։ Բայց ոչին։ Գրեթե կեսին եմ հասել եւ ամեն հարմար պահ օգտագործում եմ կարդալու համար։

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա կապակցությամբ եւ մեզ մաղթում եմ հետեւյալը. շատ կարդանք եւ շատ կրթվենք, որպեսզի կարողանանք «Ճանաչե’լ իմաստությունը և խրատը, հասկանա’լ հանճարների խոսքը»։

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ-Մեսրոպ Մաշտոց 405 թ.»,- գրել է Աննա Հակոբյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։