Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի խոշոր չափի գումար

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել է պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հերթական հայցադիմումը։

Դատարանի որոշմամբ անվավեր է համարվել 2006 թվականի մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի (ՀՀ անունից) և մի ՓԲ ընկերության միջև կնքված պայմանագիրը։ Խոսքը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 0.17 հա մակերեսով հողատարածքի օտարման մասին է։

Քանի որ նշված հողամասի վերադարձն անհնար է, որպես գործարքի անվավերության հետևանք՝ փակ բաժնետիրական ընկերությունից պետական բյուջե կբռնագանձվի գույքի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ։ Դատական ակտն արդեն մտել է օրինական ուժի մեջ, և տրամադրվել է համապատասխան կատարողական թերթ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։