Սեպտեմբերի 1-ը թող դառնա նոր կյանքի, նոր հաջողությունների և նոր ներշնչումների սկիզբ. Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան

Կոտայքի թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը խոսք է հղել Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ։

«Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության մշակներ, սիրասուն աշակերտներ, սովորողներ,

Սեպտեմբերի 1-ը մենք նշում ենք որպես Գիտելիքի և դպրության տոն։ Շնորհավորում եմ ամենքիս և հիշեցնում, որ իսկական գիտելիքը Աստծո լույսի ճառագայթն է։ Որքան մարդը մոտենում է ճշմարիտ գիտելիքին, այնքան ավելի մոտ է գալիս Արարչին, Ով Իր իմաստությամբ զարդարեց աշխարհն ու դրեց մարդու սրտում ուսման ծարավը։

Սիրելի՛ աշակերտներ, դուք այսօր նորից կանգնած եք դպրոցի շեմին։ Թող ձեր հոգիներում միշտ վառ մնա գիտելիքի սերը, որովհետև դրա միջոցով եք դուք ճանաչում ոչ միայն աշխարհը, այլև ինքներդ ձեզ և այն խորհուրդը, որով Աստված ձեզ ստեղծեց։ Թող ձեր յուրաքանչյուր դասաժամ դառնա աստիճան դեպի լույս և դեպի բարի գործեր։

Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր առաքելությունը սուրբ է։ Դուք կոչված եք ոչ միայն սովորեցնելու գրքերում գրվածը, այլև սերմանելու սեր, արդարություն ու հավատ սաների հոգիներում։ Ձեր ձեռքում դրված է մեծագույն պատասխանատվություն՝ ձևավորելու ապագա սերունդը, և ձեր գործը օրհնում է Տերը։

Թող այս ուսումնական տարին բոլորիս համար լինի Աստծո օրհնությամբ լի ճանապարհ։ Թող մեր դպրոցները մնան լույսի տներ, իսկ աշակերտներն ու ուսուցիչները՝ այդ լույսի կրողներ։

Օրհնյալ լինի ձեր ընթացքը, ձեր գործն ու ձեր ջանքերը։ Թող Սուրբ Հոգին լուսավորի ձեր միտքն ու սիրտը ողջ տարվա ընթացքում։

Աստծո օրհնությամբ՝ Սեպտեմբերի 1-ը թող դառնա նոր կյանքի, նոր հաջողությունների և նոր ներշնչումների սկիզբ։ Ամեն»,- ասվում է Առաքել Սրբազանի ուղերձում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։