«Սահմանին հերթապահող զինծառայողը ստանում է օրական 1700 դրամ, պարեկը՝ 11 000, պատգամավորը՝ 22 000»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ Զինված ուժերում ատեստացիայի ինստիտուտի ոչ այդքան արդյունավետ լինելու փաստին․ «Այսօր ԶՈՒ-ում ատեստացիայով աշխատավարձի բարձրացում ստանում են հիմնականում շտաբային, բարձրաստիճան տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող զինվորականները։ Մեկ օրինակ ասեմ, մարտական հենակետում ծառայություն իրականացնող, 2022 թվականին ռազմական գործողություններ իրականացրած, տասնյակ կյանքեր փրկած դիպուկահարն ատեստացիայից կտրվել է շարայինի պատճառով»,- ասաց Մանուկյանը։ Նա զուգահեռներ անցկացրեց պատգամավորների, պարեկների աշխատավարձերի ու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների աշխատավարձերի միջև․ «Մենք օրական ստանում ենք 22 հազար դրամ, պարեկը՝ 11 հազար դրամ, ձյանն ու անձրևին սահմանին հերթապահող զինծառայողը՝ 1700 դրամ։ Սա է իրականությունը»,- ասաց Մանուկյանը:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։