Ռուսաստանը ահազանգում է, որ կարող է դադարել զբոսաշրջային ռեսուրսի հոսքը դեպի Հայաստան․ ինչ տեղի կունենա

Մի պարադոքսի մասին։ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի աճի հաշվարկով արվում են զգալի ներդրումներ՝ առեւտրի, սպասարկման ու ծառայությունների ոլորտում։ Դա բավականին տեսանելի է։ Խոսքը մասնավոր ներդրումների մասին է, որովհետեւ ենթաառուցվածքային միջավայրի արդիականացման հարցում պետական քաղաքականությունը ավելի շատ խոսքք է, քան գործ։

Ի՞նչն է պարադոքսը։ Մասնավոր փոքր ու միջին ներդրումների հեղինակների մի զգալի մասը ներդրում է կատարում մի ոլորտում, որը աճում է գերազանցապես ռուսական զբոսաշրջային ռեսուրսի շնորհիվ։ Եթե չլինի այդ ռեսուրսը, չի լինի ներդրումների իմաստ, որովհետեւ տուրիզմը պարզապես կարձանագրի անկում, կամ չի լինի գրավիչ եւ ներդրումային հետգնման հատկանիշով շուկա։

Բայց, կատարում են ներդրումներ ակնհայտորեն ռուսաստանյան զբոսաշրջային ներուժի հաշվին շնչող ոլորտում, միեւնույն ժամանակ գոհունակությամբ աջակցում այն տեսակետներին, թե Ռուսաստանը Հայաստանի հակառակորդ է եւ անգամ թշնամի։

Դա մոտավորապես նույնն է, որ Ադրբեջանը համարես թշնամի, բայց հարստանաս Ադրբեջանի հաշվին՝ առանց կաշկանդվելու։ Սա է պարադոքսը, , որը ըստ էության կամ ցինիզմի, կամ քաղաքական գրագիտության պակասի հետեւանք է։

Հիմա, երբ Ռուսաստանը դե ֆակտո ահազանգում է, որ կարող է դադարել զբոսաշրջային ռեսուրսի հոսքը դեպի Հայաստան, այդ ոլորտում ներդրողները թերեւս կհայտնվեն շատ հակասական վիճակում արդեն զուտ ֆինանսատնտեսական իմաստով։ Օրինակ, եթե նրանցից որոշները կարող էին մուննաթ գալ գյուղատնտեսությամբ զբաղվողների վրա, ասելով մոտավորապես, թե ինչպես կարելի է անկախությունը փոխել լոլիկի հետ, հիմա գուցե իրենք կանգնեն հարցի առաջ՝ «ինչպե”ս կարելի է անկախությունը փոխել հուշանվերների խանութի, կամ հյուրանոցի, հյուրատան , ռեստորանի եւ սրճարանի հետ»։

Ու կանգնելով այդպիսի հարցի առաջ, իրենք իսկ լավագույնս կհասկանան գյուղատնտեսությամբ զբաղվողների հանդեպ իրենց հարցադրումների, ու առհասարակ այդօրինակ հարցադրումների ամբողջ մանիպուլյատիվությունը։ Կհասկանան, որ այդ հարցադրումները կապ ունեն ոչ թե անկախության հետ՝ իրականում, այլ ընդամենը շատ կոնկրետ քաղաքական ուժի իշխանական դիրքի կարիքների հետ։

Բայց, ես չեմ ուզում իհարկե, որ զբոսաշրջության ոլորտի ներդրողները կանգնեն այդպիսի հարցադրման առաջ, բախվեն խնդրին, որպեսզի նոր միայն պատկերացնեն բուն իրողությունները եւ «խրոխտ մանիպուլյացիանրի» էությունը։ Չեմ ուզում, որ լինի այդպես։ Չեմ ուզում, որ հանրային գիտակցության աճի գինը լինի Հայաստանի տնտեսության որեւէ ոլորտի անկումը։ Եվ դրա համար, կարեւոր եմ դիտարկում հանրության հետ համբերատար ու հետեւողական շխատանքը՝ այդ գիտակցությունը առանց տնտեսության համար ծանր գնի ձեւավորելու ուղղությամբ։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։