Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում որոշելու այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում։ Այս մասին նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։
Նա նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը Երևանի գործն ու ինքնիշխան իրավունքն է, և հենց Երևանն էլ պետք է որոշի այդ հարցը։ «Իսկ մեր իրավունքն է՝ որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում»,- նշել է Օվերչուկը։





