ՌԴ ԱԳՆ-ն քննարկում է ՀՀ-ում, Ղազախստանում և Ուզբեկստանում հյուպատոսությունների բացման հարցերը

Ռուսաստանի ԱԳՆ-ն քննարկում է Կապանում, Ակտաուում և Սամարղանդում հյուպատոսություններ բացելու հարցերը: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել Է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը:

«ԱՊՀ տարածքում ներկայումս մշակվում են Կապանում (Հայաստան), Ակտաուում (Ղազախստան) և Սամարղանդում (Ուզբեկստան) Ռուսաստանի հյուպատոսական հիմնարկների բացման հարցերը», — ասել է Կլիմովը՝ պատասխանելով նոր հյուպատոսական հիմնարկների բացման հնարավորության մասին հարցին:

Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր՝ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում բազմապլանային կոնկրետություն կա, և Մոսկվայում ակնկալում էին մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։