Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքում գրում է. «Նոր Դավթաշենի սիթիի մոտի Թել-Սելի տերմինալի մոտ մի հնդիկ մոտեցավ, թե բա՝ կօգնե՞ս ավտոբուսի 2 տոմս առնեմ: Ասեցի՝ իհարկե:
Ձևը, քանակը ընտրեցինք, համարը գրեցինք, մեր ախպերը 100-100 դրամով կոպեկը գցեց, մյուս 100-ն էլ 50 դրամներով ու դե պարզվեց 50 դրամանոց չի ընդունում, ուրիշ էլ չուներ: Մոտս էլ 200 դրամանոց էր: Ասի ոչինչ, լավ, սա քցեմ, շուտ էտ տղու տոմսը տանք, էս արևի տակ չխաշվեմ: 200 քցեցինք, մանր 100 դրամը փոխանցեցինք իր հեռախոսին, սպասում ենք QR-ը տա, էն էլ չկա, չտվեց:
Հիմա էս շոգին կանգնել, զանգում եմ դրանց կենտրոն, որ ասեմ հայ-հնդկական բարեկամությունը վտանգում եք, էտ QR-ը տվեք, գնանք: Էն էլ ռոբոտը երկար-բարակ պատմում ա, թե ինչ անվտանգ ա TelCell-ով վճարում անելը, բայց այդպես էլ ազատ օպերատոր չգտնվեց, որ մեր խնդրին լուծում տա:
Հետո հիշեցի, որ օգոստոսի 1-ից էտ QR թղթային տոմսերը հանել են, մենակ քարտով կարաս վճարես: Տոմսը հանել են, բայց տերմինալը դեռ տոմս ա «վաճառում»… Ռեկետը էլ ո՞նց ա լինում:
Ես հայերենով, մեր ախպերը հնդկերենով հիշեցինք ավինյանի հորն ու անցավորներին, իրար sorry ասելով հելանք մեր գործերին:
ավինյան, էտ 300 դրամը իմ ու մեր հնդիկ ախպոր կողմից ի սրտե ուղարկում ենք հորդ ավտոյի զարյադկի ֆոնդին»: