Search
Close this search box.

ՔԿ-ն՝ կադրեր է հրապարակել «ՀրազՋԷԿ»-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունից. մանրամասներ

Please enter a valid URL

«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած՝ ողբերգական հետևանքով պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հայտնել են Քննչական Կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ՀՀ ՆԳՆ-ից այն մասին, որ սեպտեմբերի 10-ին, «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։

Ներկա պահին առկա տվյալներով պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 6 անձ։ Վերջիններս տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք):

Ձևավորվել է քննչական խումբ, որը, ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ գտնվում է դեպքի վայրում և իրականացնում է անհրաժեշտ առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ։

Կատարվածի հանգամանքները, պատճառները պարզվում են: Нախաքննության միջանկալ արդյունքների մասին ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ տեղեկատվություն կհրապարակի։