«2018-ից ի վեր մենք ապրում ենք օրինական երկրում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր դա չեն հասկանում և զբաղվում են տարբեր գործունեությամբ, պատժվում են։ Եթե նախկինում չեն եղել ձերբակալություններ և իրավական նման իրադարձություններ, նշանակում է, որ այդ դեպքերով չեն զբաղվել, չեն բացահայտել և կոծկել են»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր քաղաքապետարանում պաշտոնյաների ձերբակալությանը։
«Բոլոր այն մարդիկ, ովքեր կոռուպցիայի գործով են զբաղվում, պատժվում են։ Քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա չկա»,- նշեց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ նախկինում այսպիսի պայքար չի տարվել։