ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը Երևանի սուվերեն իրավունքն է. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ անդամակցությունից, և դրանք առավել քան ակնհայտ են», — ասել Է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունման մասին հարցին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կարծում են, թե ԵՄ կողմնորոշումը լրացուցիչ դիվիդենտներ կտա երկրին․
«Ըստ երևույթին, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք, հավանաբար հստակ պատկերացում չունենալով, թե արդյոք Եվրամիությունն ինքը շահագրգռված է դրանում, կարծում են, որ կողմնորոշումը դեպի Եվրամիություն որոշակի լրացուցիչ դիվիդենտներ կապահովի երկրի շահերի համար», — ասել Է Պեսկովը: