Պшյթյուն՝ Նուբարաշենի աղբավայրում. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր պայթյուն է որոտացել և հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս է պայթյունը տեղի ունեցել, հավանաբար, կուտակված գազերի պատճառով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանը և աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանն են։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։