Պարոն Պապիկյան, որպես պահեստազորի գնդապետ՝ Ձեզ առաջարկում եմ հրաժարական ներկայացնել և նույնը հորդորել Ձեր տեղակալներին․ Աշոտ Սիմոնյան

Պարոն Պապիկյան,

Ես քաջատեղյակ եմ, որ Դուք և Ձեր տեղակալները բանակային անցյալ չունեք և, ըստ էության, բանակային ծառայության ու զինված ուժերի կառավարման հետ անմիջական առնչություն չեք ունեցել։
Այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի համար։

Բանակը փորձադաշտ չէ։ Բանակը պետական համակարգ է, որտեղ յուրաքանչյուր գործողություն, լիազորություն և պատասխանատվություն հստակ սահմանված են օրենքով և կանոնադրություններով։ Այդ սահմանների խախտումը ոչ թե պարզապես սխալ է, այլ վտանգավոր ինքնագործունեություն, որի հետևանքների համար պետք է լինի հստակ պատասխանատվություն։
Որպես պահեստազորի գնդապետ՝ Ձեզ առաջարկում եմ հրաժարական ներկայացնել և նույնը հորդորել Ձեր տեղակալներին։
Բանակի անվտանգությունն ու մարտունակությունը չեն կարող կախված լինել անփորձությունից, անպատասխանատվությունից կամ համակարգային ինքնագործունեությունից:

Պահեստազորի գնդապետ Աշոտ Սիմոնյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։