Փարաքարի 14/14 և 14/16 տեղամասերը հոսանքազրկվել են. «Հայաքվե»

Փարաքարի 14/09 տեղամասում ընտրողին դատարկ կտրոն է տրամադրվել, որը նա գրիչով լրացրել է: Այս մասին ահազանգում է «Հայաքվե» նախաձեռնությունը:

Բացի այդ, նշվել է, որ Փարաքարի 14/14 և 14/16 տեղամասերը հոսանքազրկվել են:

Հիշեցնենք, որ այսօր Փարաքարում ավագանու արտահերթ ընտրություններ են, որոնց մասնակցում է 4 քաղաքական ուժ:

Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերն են՝

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:
  2. «Միասնություն» կուսակցությունների դաշինք — ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը:
  3. «Ազգային առաջընթաց» կուսակցություն — ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը
  4. «Կայունություն» կուսակցություն — ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը: