Փակուղու մասին պետք չէ խոսել. Սիմոնյանը ՌԴ–ում զրուցել է Ադրբեջանի Մեջլիսի նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում կարճ առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Նա այդ մասին հայտնեց ԱԺ–ում` պատասխանելով լրագրողների հարցերին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան ապրիլի 17–18–ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 58–րդ լիագումար նիստին:

ԱԺ նախագահը Գաֆարովայի հետ առանձնազրույցից հետո տպավորություն է ստացել, որ հայ–ադրբեջանական բանակցությունները փակուղում չեն։
«Նաև ադրբեջանական կողմին է ձեռնտու, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնենք, որով մենք զբաղվում ենք»,– ընդգծեց նա:
Սիմոնյանը տեղեկացրեց, որ Գաֆարովայի հետ նաև տարբեր այլ հարցերի մասին են խոսել, բայց պայմանավորվել են, որ դրանց մասին հրապարակային չեն խոսելու, մանավանդ, ըստ նրա, որևիցե նոր ու դարակազմիկ բան չի եղել, և նաև այդ ֆորմատով որևէ բան որոշել չէին կարող։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։