Ուկրաինան մեծ թվով ԱԹՍ-ներով հարձակվել է ՌԴ-ի վրա. ինչ է հայտնի

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի, Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի և Կուրսկի մարզերում:
Գերատեսչության տվյալներով` ընդհանուր առմամբ ոչնչացվել է 126 անօդաչու թռչող սարք։

Մասնավորապես, Վոլգոգրադի մարզի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 64, Վորոնեժի մարզում՝ 38, Բելգորոդի մարզում՝ 14, Բրյանսկի մարզում՝ 7, Ռոստովի մարզում՝ 2, Կուրսկում՝ 1 ԱԹՍ։
Սարատովի և Վոլգոգրադի օդանավակայաններում ինքնաթիռների ընդունման և ուղարկման համար գիշերը սահմանափակումներ են մտցվել։ Առավոտյան երկու օդանավակայաններն էլ բնականոն ռեժիմով վերսկսել են աշխատանքը։